Վարչապետ․ Տարբերակներից մեկն է, որ ՌԴ–ն ՀՀ պարտքը նվազեցնի զենքի համար վճարված գումարի չափով![]() 24 նոյեմբերի 2023 - 16:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում, անդրադառնալով վճարված գումարի դիմաց ռուսական զենքը չստանալու փաստին, նշել է, որ քննարկվում է, թե ինչ մեխանիզմով կարելի է լուծել հարցը։ Նա նշել է, որ տարբերակներից մեկն այն է, որ ՌԴ–ն Հայաստանի պարտքը նվազեցնի զենքի համար վճարված գումարի չափով։ «Տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարի չափով Հայաստանի պարտքից նվազեցումը։ Գիտեք, որ ՌԴ-ն նույնպես սպառազինությունների կարիք ունի։ Մենք աշխատանքային ենք տրամադրված»,–ասել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ քննարկումները կբերեն արդյունքների։ Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված զենք և ռազմատեխնիկա չի մատակարարել, սակայան, դրա գումարը փոխանցվել է ռուսական կողմին: Գումարը պաշտոնապես չի հրապարակվել։ Տարբեր տվյալներով խոսքը 200-250 մլն դոլարի մասին է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |