Ամենամեծ զեղչերը՝ նոյեմբերի 24-27-ին․ Ably-ն խելահեղ Սև ուրբաթ է խոստանում իր օգտատերերին![]() 24 նոյեմբերի 2023 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Ably-ն նոր և շահավետ առաջարկներ ունի օգտատերերի համար: Մեկնարկել են բոլորի կողմից շատ սպասված Սև ուրբաթի զեղչերը, որին չէր կարող մասնակցություն չունենալ նաև Ably-ն՝ ամենապարզ և հարմար հավելվածն ամբողջ աշխարհից օնլայն գնումներ կատարելու համար։ Հավելվածում գրեթե ամբողջ տեսականու համար գործում է մինչև 70% զեղչ: Բայց սա դեռ ամենը չէ. բոլոր օգտատերերը կստանան հավելյալ զեղչի պրոմոկոդեր, որոնք կարող են օգտագործել մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ՝ Սև ուրբաթի շրջանակում օնլայն գնումներ կատարելիս։ Ably-ն թողարկվել է հուլիսին, սակայն հասցրել է դառնալ սիրելի՝ շնորհիվ իր պարզության և շատ մեծ ապրանքատեսականու։ Հավելվածում ներկայացված են ամբողջ աշխարհից միլիոնավոր ապրանքներ՝ կենցաղային և տնտեսական իրեր, հագուստ, կոշիկ, էլեկտրոնիկա, որոնք կարելի է պատվիրել մեկ քլիքով՝ չափազանց արագ և հեշտ: Ably-ի հետ Սև ուրբաթին դուք կխնայեք ձեր գումարն ու ժամանակը՝ օգտվելով ամենաիրական զեղչերից և կատարելով մատչելի և արդյունավետ գնումներ: Դեռ նախորդ ամիս, Ably-ն, մասնակցելով տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական իրադարձությանը՝ DigiTec 2023-ին, հանդես է եկել մի շարք նորություններով։ Հագեցած 3 օրերի ընթացքում Ably-ն հանդիպել է իր օգտատերերին, ամրապնդել վստահությունն ու կապը նրանց հետ։ Հավելվածին միացել են հազարավոր նոր օգտատերեր, ովքեր հնարավություն ունեցան նաև մասնակցելու խաղարկությունների, որոնց արդյունքում երեք հաջողակ օգտատերեր շահել են iPhone 15 Pro: Հավելվածն օգտատերերին տալիս է առավելություն ներկայացված բոլոր ապրանքների արժեքները տեսնել ՀՀ դրամով, որի մեջ ներառված է ապրանքի գինը, առաքումը և մաքսազերծման գումարը, եթե այն առկա է: Այդպիսով՝ Ably-ն տալիս է հնարավորություն ունենալ գնումների ամենահեշտ և լավագույն փորձը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |