Մինչև դեկտեմբերի 3–ը Սամվել Բաբայանը ևս կայցելի քննիչ հանձնաժողով

Մինչև դեկտեմբերի 3–ը Սամվել Բաբայանը ևս կայցելի քննիչ հանձնաժողով

PanARMENIAN.Net - Մինչև Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը՝ դեկտեմբերի 3–ը, հանձնաժողով այցելելու ցանկություն է հայտնել Պաշտպանության բանակի Հադրութի դիվիզիայի հրամանատարը, Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Շատ կուզենք լսել նաև ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին»,–ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Քոչարյանը նշել է, որ հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են դեկտեմբերի 3–ին, որից հետո ոչ ոքի իրենք իրավասու չեն հրավիրելու։

Սակայն արդեն հանձնաժողովի աշխատանքների զեկույցը հանրությանը հասանելի կլինի 2024 թվականի ընթացքում։

«Մեր երկիրը այդպիսի փորձ չունի նման ծավալի զեկույցներ պատրաստելու։ Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելուց հետո տևեց երեք ամիս մինչև զեկույցը ներկայացրին լիագումար նիստին»,–ասել է Քոչարյանը։

Նոյեմբերի 24–ին Ազգային ժողովի հանձնաժողով էր հրավիրվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---