Վարչապետ․ Պատրաստ ենք ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցիներին փոխանակել մեր գերիների հետ

Վարչապետ․ Պատրաստ ենք ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցիներին փոխանակել մեր գերիների հետ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում, պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկում Բաքվում գերության մեջ գտնվողներին վերադարձնելու ուղղությամբ, հայտարարել է, որ Երևանը պատրաստ է ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցիներին փոխանակել հայ գերիների հետ։

Վարչապետը ներողություն է խնդրել գերեվարվածների ընտանիքներից, քանի որ աշխատանքը բավարար չի կարող համարվել, քանի դեռ գերիները չեն վերադարձել։

«Ես էլ գոհ չեմ, որ մինչ այս պահը չենք կարողանում արդյունքներ արձանագրել, բայց դա մեզ չպետք է հուսահատեցնի»,–ասել է նա։

Փաշինյանը հիշեցրել է, որ 2020-ից ի վեր հարյուրից ավելի գերի է վերադարձել և գերիների խնդիրը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է:

«Մենք պատրաստակամություն ենք հայտնել ու հայտնում ճկունություն ցուցաբերել այս հարցում, Ադրբեջանի հետ աշխատելու, որ գերիները վերադառնան բանակցությունների արդյունքում: Մենք նույնիսկ պատրաստակամություն ենք հայտնել ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցի անձանց փոխանակել գերիների հետ` բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»,–ասել է նա։

Նա հավելել է, որ կա նաև երկրորդ ուղղությունը, իրավական՝ ՄԻԵԴ և հնարավոր իրավական ատյաններ են դիմում, մի շարք դեպքերում հրատապ միջոցներ կիրառելու որոշումներ կան։ Որպես երրրոդ ուղղություն վարչապետը նշել է միջազգային արձագանքը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---