Սերժ Սարգսյանը Երևան-Բաքու ուղիղ բանակցությունները հնարավոր չի համարում![]() 24 նոյեմբերի 2023 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ և Ադրբեջանի միջոև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ եթե այն կնքվի, դա կլինի պարտադրված խաղաղության պայմանագիր: Երևան-Բաքու ուղիղ բանակցություններն էլ, ըստ էության, երրորդ նախագահը, հնարավոր չի համարում, ասում է՝ երաշխավոր է պետք, գրում է «Ազատությունը»։ Սարգսյանն ասել է, որ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումն անհրաժեշտություն է, սակայն ամենակարևոր հարցն այն է, թե Հայաստանի կառավարիչն ինչ տեքստով ու ինչ տեսքի պայմանագիր է պատրաստվում կնքել Ադրբեջանի հետ, գրում է Aysor.am-ը։ «Մենք իրականության մեջ, կոնկրետ ես՝ չգիտեմ, թե ինչ տեքստ ու տեսք ունի այն խաղաղության պայմանագիրը, որը պատրասվում է կնքել Հայաստանի կառավարիչը։ Միայն որոշակի արտահոսքերից, այլ երկրների մամուլից ենք եզրակացություններ անում և տեսնում ենք, որ ամեն անգամ գնում ենք նոր զիջումների, ամեն անգամ։ Ուրեմն ինչպե՞ս կարելի է դա կոչել խաղաղության պայմանագիր։ Եթե այդպիսի պայմանագիր կնքվի, ապա այդպիսի պայմանագիրը ճիշտ կլինի կոչել պարտադրված խաղաղության պայմանագիր, իսկ պարտադրված խաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից: Նոյեմբերի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպում անցկացնել սահմանին։ Ի պատասխան՝ հայկական կողմն առաջարկել էր սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել պետական սահմանին։Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |