Գինու զբոսաշրջության 8–րդ համաշխարհային համաժողովը կանցնի Հայաստանում![]() 25 նոյեմբերի 2023 - 15:45 AMT PanARMENIAN.Net - 2024 թվականին ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը կկայանա Հայաստանում: 2023 թվականի նոյեմբերի 24-ին Իսպանիայի Լա Ռիոխա քաղաքում կայացած ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 7-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում Հայաստանին պաշտոնապես շնորհվել է 2024 թվականին հաջորդ՝ ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովն անցկացնելու խորհրդանշական Կարասը, հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։ Լա Ռիոխայում կայացած համաժողովին Հայաստանը ներկայացել է ի դեմս Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի: Համաժողովի շրջանակներում ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը մասնակցել է «Գինու զբոսաշրջության ազգային և տարածաշրջանային ռազմավարություններ» խորագրով պանելային քննարկմանը որպես պատվավոր խոսնակ 2017–ից ամեն տարի նշվում է Երևանի Գինու օրեր մեծամասշտաբ փառատոնը Երևանի կենտրոնական մի քանի փողոցներում։ Փառատոնի նպատակն է խթանել գինու զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |