Զիլջյան ծնծղաների արտադրության 400-ամյակը կնշանավորվի միայն նամականիշի տպագրությամբ

Զիլջյան ծնծղաների արտադրության 400-ամյակը կնշանավորվի միայն նամականիշի տպագրությամբ

PanARMENIAN.Net - 2024-ին լրանում է ծնծղաներ արտադրող «Զիլջյան» ընկերության 400-ամյակը, սակայն ամբողջ տարվա ընթացքում որևէ միջոցառում տեղի չունեցավ նվիրված 400-ամյա պատմություն ունեցող տոհմին։

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը ի պատասխան հայկական ծնծղաների հանրահռչակման և «Զիլջյան» ընկերության 400-ամյակի վերաբերյալ հարցին, հայտնել է, որ մշակութային ծրագրերի իրականացման ընթացքում շարունակաբար կարևորվում է հայկական նվագարանային մշակույթի պահպանումն ու հանրահռչակումը, հայտնում է Panorama.am-ը։

Մասնավորապես` Զիլջյան ընտանիքի գործունեության առնչությամբ նախապատրաստական փուլում է Զիլջյան ծնծղաների արտադրության 400-ամյակին նվիրված նամականիշի տպագրությունը։

Զիլճյան ընտանիքի պատմությունը սկսվում է 1623 թվականից, երբ ալքիմիկոս Ավետիս Զիլճյանը Կոստանդնուպոլսում մետաղների որոշակի խառնուրդից ստացել է հատուկ համաձուլվածք ծնծղա պատրաստելու համար։ Այդ խառնուրդի գաղտնիքը դարեր շարունակ խիստ գաղտնի է պահվել, երկար ժամանակ նույնսկ գրի չէին առնում, որպեսզի բացառեին տեղեկատվության արտահոսքը։

Զիլճյաններն Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում ծնծղաների համատարած արտադրության արտոնյալ իրավունք էին ստացել։ Որոշ ժամանակ անց երաժշտական գործիքը մեծ պահանջարկ էր ձեռք բերել և սկսվել է կիրառվել թուրքական բանակում։ Զինվորները օգտագործել են այն թշնամիներին վախեցնելու համար։ Թուրքերը գործիքը «զիլ» էին կոչում (բարձր, կտրուկ հնչեղություն ունեցող - խմբ.), իսկ վարպետներին՝ «զիլջի», ինչը թարգմանաբար նշանակում է «ափսեների վարպետ»։ Այսպես, Քերոբ-Ավետիսը «զիլջիին» ավելացրել է «յան» ու դարձել Զիլջյանների տոհմի նախահայրը։

1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Զիլճյանների ընտանիքի ողջ մնացած անդամներին հաջողվել է տեղափոխվել ԱՄՆ։ 1929 թվականին Մասաչուսեթս նահանգի Քուինսի քաղաքում հիմնադրվել է Avedis Zildjian Co ընկերությունը։ Ժամանակի ընթացքում Զիլճյան կորպորացիան կատարելագործել է արտադրական ամբողջ տեխնոլոգիան, ստեղծելով թավալուն (ռայթ) ծնծղաներ, որոնք ներառված են մի քանի թմբուկներից բաղկացած հարվածային գործիքի մեջ և հանրությանը ծանոթ են չիկա-չիկ անվամբ։

Քսաներորդ դարի կեսերից ցայսօր ջազ և ռոք նվագախմբերի հիմնական մատակարարը Զիլջյաններն են եղել։

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---