ՀՀ և Սաուդյան Արաբիայի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ

ՀՀ և Սաուդյան Արաբիայի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:

Արձանագրությունը ստորագրվել է Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարի կողմից:

Սաուդյան Արաբիան գրավում է Արաբական թերակղզու մեծ մասը։ Սաուդյան Արաբիայի բնակչության մեծամասնությունը երիտասարդներ են՝ 33.4 միլիոն բնակչության 50 %-ը կազմում են մինչև 25 տարեկանները։ Որպես բացարձակ միապետություն՝ թագավորությունն ունի աշխարհի երրորդ ամենաբարձր ռազմական ծախսերը։

Սաուդյան Արաբիան հրաժարվում էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ղարաբաղյան հակամարտության պատճառով: Էր-Ռիյադը հայտարարել էր՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի, «քանի դեռ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել»։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---