Նոյեմբերի 28-ին օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Նոյեմբերի 28-ին օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում նոյեմբերի 26-ին, 27-ի և 28-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում կլինի տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, 28-ին կնվազի 7-10 աստիճանով։

Քամին՝ հարավ–արևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում նոյեմբերի 26-ին, 28-ին՝ 15-20 մ/վ, 27-ին՝ 20-25 մ/վ արագությամբ:

Երևանում նոյեմբերի 26-ի ցերեկը, 28-30-ին կլինի առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ի գիշերը և առավոտյան, 27-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 27-ին կդիտվի նաև քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ արագությամբ։ Նոյեմբերի 28–ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +8 աստիճան, իսկ նոյեմբերի լույս 29–ի գիշերը՝ -1․․․-3։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---