«Հայաստան» հիմնադրամի մարաթոնի ընթացքում հավաքվել է $8․4 մլն

«Հայաստան» հիմնադրամի մարաթոնի ընթացքում հավաքվել է $8․4 մլն

PanARMENIAN.Net - «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո նոյեմբերի 23-ին տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի 26-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրվել է մոտ 8․4 միլիոն դոլար: Դրամահավաք–միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:

«Հեռուստամարաթոն 2023»–ի շրջանակում Հայաստանում հանգանակվել է 552,372 դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը հավաքագրել է՝ 3,250,000 դոլար, ԱՄՆ տեղական մարմինը՝ 3,100,000 դոլար, Տորոնտոյի (Կանադա) տեղական մարմինը՝ 500,000 դոլար, Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը՝ 450,000 դոլար, Արգենտինայի տեղական մարմին՝ 160,690 դոլար, ինչպես նաև նվիրատվություններ են կատարվել հետևյալ երկրներից՝ Նիդերլանդներ՝ 100,000 դոլար, Բրազիլիա՝ 92,000 դոլար, Գերմանիա՝ 66,400 դոլար, Շվեյցարիա՝ 50,000 դոլար, Ավստրալիա՝ 27,000 դոլար, Ավստրիա՝ 25,900 դոլար, Ռումինիա՝ 4360 դոլար։

«Քեզ համար, Հայաստան» խորագրով հեռուստամարաթոնի դրամական միջոցները կուղղվեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսապայմանների բարելավմանը, ինչպես նաև սահմանային համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---