Երևանի կենդանաբանական այգում 350 ծառ են տնկել

Երևանի կենդանաբանական այգում 350 ծառ են տնկել

PanARMENIAN.Net - Երևանի կենդանաբանական այգու տարածքը համալրվել է 350 ծառով։ Ծառատունկն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը «Հայաստանի ծառատունկ ծրագրի» հետ։

Ընտրվել են տարածքին հատուկ մոտ 8 տեսակի ծառ ու թուփ:

Կանաչապատման աշխատանքներին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանը:

Ավելի բարեկարգ այգի ունենալու գործում իրենց ներդրումն են ունեցել նաև դպրոցականները։ Երեխաները վստահ են՝ բոլորը պետք է իրենց լուման ներդնեն ավելի կանաչ Երևան ունենալու գործում։ Էկո ակումբի սաներն էլ իրենց հերթին ներկայացրել են թափոնների տեսակավորման և առանց պլաստիկի բնության կարևորությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---