Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը պատրաստ է, 2024–ին շինաշխատանքները կսկսվեն![]() 27 նոյեմբերի 2023 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Կապալառու կազմակերպության կողմից մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նշվել է, որ այս պահին ընթանում են պարզ և համալիր փորձաքննության աշխատանքները, ավարտից հետո պատրաստ կլինեն շինարարության աշխատանքների մրցույթին ներկայացնելու, գրում է Aysor.am-ը։ «Մենք փաստացի արդեն ստացել ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային աշխատանքների ամբողջական փաթեթը, այն գտնվում է համալիր փորձաքննության իրականացման դաշտում։ Պետք է խնդրեմ, որ աշխատանքներն ամփոփելուց հետո միանգամից մրցույթի դնենք` առանց ֆինանսական միջոցների, հարցը հընթացս կսկսենք լուծել: Պատրաստ լինենք, որ հաջորդ տարվանից «Աջափնյակ» մետրոյի կայարանի շինարարական աշխատանքները պետք է սկսենք»,- ասել է Ավինյանը։ Նա նաև ասել է, որ պատրաստ են «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցմաննախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք բերելու հայտը ներկայացնել մրցույթի, հայտնում է Aysor.am-ը։ «Այս պահին (2023թ.) ֆինանսական միջոցներ չունենք հատկացված: Կարող ենք առանց ֆինանսական միջոցների ներկայացնել, ապա 2024-ին նոր ֆինանսավորման հարցը լուծենք», - ասել է զեկուցողը։ «Շատ լավ, էդ դեպքում մրցույթը հայտարարեք»,-ասել է Ավինյանը։ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախահաշվային աշխատանքների համար կհատկացվել էր 1․1 մլրդ դրամ։ Մետրոյի կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |