Կարմրուկով 4 քաղաքացի է հոսպիտալացված

Կարմրուկով 4 քաղաքացի է հոսպիտալացված

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27–ի դրությամբ Հայաստանում կարմրուկով հիվանդության ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 508 է, որից 361–ը երեխա, 147-ը՝ մեծահասակ, հայտնում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը

4 քաղաքացի հոսպիտալացված է, 336-ը դուրս է գրվել:

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է: Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է բարձր ջերմությունը, տարածուն բծավոր ցանը և հազը, հարբուխը կամ շաղկապենաբորբը:

Թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, բայց վերջի տարիների վարակի 1/3-րդ դեպքերը արձանագրվում է մեծահասակների շրջանում: Mոտ 30 տոկոս դեպքերում կարող են զարգանալ նաև հիվանդության բարդություններ` թոքաբորբ, լարինգո-տրախեաբրոնխիտներ, միջին ականջի բորբոքում, գլխուղեղի և նրա թաղանթի բորբոքում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---