Հորդանանում ամրոցի պեղումների ժամանակ հայերեն արձանագրություններ են գտել․ Հրավիրվել են հայ մասնագետներ![]() 27 նոյեմբերի 2023 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Հորդանանում ամրոցի պեղումների ժամանակ հայերեն արձանագրություններ են ի հայտ եկել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատմաբան, հնագետ Համլետ Պետրոսյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ դրանք հետազոտելու համար հրավիրվել են հայ մասնագետներ։ «Շոուբակ: Ամրոց Հորդանանում, որ հիմնադրել են խաչակիրները 12-րդ դարի սկզբին, որ պեղում են մեր իտալացի գործընկերները Ֆլորենցիայի համալսարանից, որտեղ գտնվել են հայերեն արձանագրություններ և որոնք հետազոտելու համար մենք այստեղ ենք: Շնորհակալություն արշավախմբի ղեկավար պրոֆեսոր Միքելե Նուչոտիին և ամբողջ թիմին նման հնարավորության համար»,–ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |