Վագիֆ Խաչատրյանը բողոքարկել է Բաքվի դատարանի դատավճիռը

Վագիֆ Խաչատրյանը բողոքարկել է Բաքվի դատարանի դատավճիռը

PanARMENIAN.Net - Լաչինի միջանցքում ադրբեջանական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանը բողոքարկել է շինծու գործով իր դեմ կայացված Բաքվի դատարանի դատավճիռը։

Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ռադմիլա Աբիլովան, գրում է Haqqin.az-ը։

68–ամյա Վագիֆ Խաչատրյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտարարել է, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ «հանցագործություններին»։

Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում: Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---