Չելիք․ ԱՄՆ–ն պահանջում էր Թուրքիայից չաջակցել Ադրբեջանին ԼՂ հարցում

Չելիք․ ԱՄՆ–ն պահանջում էր Թուրքիայից չաջակցել Ադրբեջանին ԼՂ հարցում

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին, երբ վերջինս «ազատագրում էր Ղարաբաղը»։

Նա նշել է, որ Վաշինգտոնը հասկացրել էր, որ հակառակ դեպքում F-16 կործանիչների մատակարարման հարցում խնդիրներ կարող են առաջանալ, գրում է Haqqin.az-ը։

Նա ասել է նաև, որ անվտանգության հարցերում Թուրքիան «շանտաժի չի ենթարկվում»։

«Ամեն անգամ F-16, F-35 կործանիչների հարցում մատակարարումը ձգձգելու պատրվակներ են հորինում․․․ ԱՄՆ–ն պահանջում էր Թուրքիայից դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին Ղարաբաղի հարցում։ Երբ Ադրբեջանն ազատագրում էր Ղարաբաղը, նրանք շանտաժի էին ենթարկում Թուրքիային՝ հասկացնելով, որ աջակցությունն Ադրբեջանին կխանգարի այդ կործանիչների մատակարարմանը»,–ասել է Չելիքը։

Թուրքիան ցանկանում է ձեռք բերել F-16 Block տեսակի կործանիչներ, ինչպես նաև պահեստամասեր ու սարքավորումներ, սակայն գործարքի կնքումն արգելափակվեց 2022–ի ամռանը։ ԱՄՆ Կոնգրեսը լրացում ընդունեց, որով պահանջվում էր, որ Սպիտակ տունը կործանիչների կամ դրանց պահեստամասերի վաճառքից առաջ օրենսդիրներին հստակ ապացույցներ ներկայացնի, որ այդ քայլը չի հակասելու ԱՄՆ ազգային շահերին։ 2023–ի ապրիլին ԱՄՆ–ն որոշել է տրամադրել Թուրքիային F-16 կործանիչների արդիականացման համար անհրաժեշտ պահեստամասեր ու տեխնոլոգիաներ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---