Երկանյան․ Ինչ են զգում հիմա մարդիկ, ովքեր հայտարարում էին, թե Ռուբենը Կրեմլի գործակալ է

Երկանյան․ Ինչ են զգում հիմա մարդիկ, ովքեր հայտարարում էին, թե Ռուբենը Կրեմլի գործակալ է

PanARMENIAN.Net - Հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է, որ արդեն 2 ամիս է, ինչ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ադրբեջանական բանտում է։

«Ուղիղ երկու ամիս է, ինչ Ռուբենը գերևարված է։ Ինձ հետաքրքիր է, թե ինչ են զգում հիմա մարդիկ, ովքեր նրա վրա ցեխ էին նետում ու հայտարարում էին, որ նա Արցախ հատուկ առաքելությամբ ուղարկված Կրեմլի գործակալ է»,–ասվում է գրառման մեջ։

Սեպտեմբերի 27–ին Լաչինի անցակետում ադրբեջանցիների կողմից ձերբակալվել է ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նրան տեղափոխել են Բաքու, մի քանի հոդվածով շինծու մեղադրանքներ ներկայացրել և 4 ամսով կալանավորել։

ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։ Ադրբեջանի կողմից ձերբակալվածների թվում են նաև ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀՀ–ն կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։

 Ուշագրավ
---