Միրզոյանը Դևիդ Քեմերոնի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները

Միրզոյանը Դևիդ Քեմերոնի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հյուսիսային Մակեդոնիայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում Արարատ Միրզոյանը կարճատև հանդիպում է ունեցել ՄԹ ԱԳ նորանշանակ նախարար Դևիդ Քեմերոնի հետ: Այդ մասին Միրզոյանը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

«Քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունները՝ մենք վերջերս ենք մեկնարկել Ռազմավարական երկխոսությունը։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային թեմաներին, Հարավային Կովկասի իրադարձություններին»,-ասվում է գրառման մեջ։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Հյուսիսային Մակեդոնիայում է` մասնակցելու է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 30-րդ նիստին։ Այցը կտևի մինչև դեկտեմբերի 1–ը։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---