Միրզոյան–Բայրամով հանդիպում Սկոպյեում չի նախատեսվում

Միրզոյան–Բայրամով հանդիպում Սկոպյեում չի նախատեսվում

PanARMENIAN.Net - Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում: Այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։

ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:

Միրզոյանն աշխատանքային այցով Հյուսիսային Մակեդոնիայում է` մասնակցելու է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 30-րդ նիստին։ Այցը կտևի մինչև դեկտեմբերի 1–ը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---