Իրավապաշտպան․ Բաքուն պատրաստ չէ ՀՀ–ում կալանավորված ադրբեջանցի 2 զինծառայողին փոխանակել հայ գերիների հետ

Իրավապաշտպան․ Բաքուն պատրաստ չէ ՀՀ–ում կալանավորված ադրբեջանցի 2 զինծառայողին փոխանակել հայ գերիների հետ

PanARMENIAN.Net - ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցի 2 անձանց փոխանակել հայ գերիների հետ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել էր, որ Երևանը օգտագործում է իր ամբողջ գործիքակազմը, որպեսզի Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը, այդ թվում՝ նախկին պաշտոնյաները, օր առաջ վերադառնան Հայաստան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին` նշել էր, որ Երևանը պատրաստ է Հայաստանում դատապարտված ադրբեջանցիներին փոխանակել հայ գերիների հետ։

«Այս մոտեցումն ընդունելի չէ Ադրբեջանի համար։ Եթե Ադրբեջանը ցանկանար 2 ադրբեջանցի զինծառայողի փոխարինել 55 անձի կամ գոնե 10 ռազմագերու հետ, վստահեցնում եմ` գործարքը կատարված կլիներ»,–ասել է Սահակյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` Ադրբեջանը կհամաձայնի 2 զինծառայողներին փոխանակել 2 ռազմագերու դիմաց։

Սահակյանը վստահ է, որ Ադրբեջանը մյուս հայ ռազմագերիներին կպահի Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։

«Դա է պատճառը, որ այս մոտեցումն Ադրբեջանի համար անընդունելի է, քանի որ նրանք կկորցնեն մեկ քաղաքական լծակ Հայաստանի նկատմամբ»,– ասել է նա։

Ադրբեջանցի սահմանապահները սեպտեմբերի վերջին ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերարՌուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատարԼևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալԴավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարարԴավիթ Բաբայանին,ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---