Պեսկովը՝ ՀՀ–Բրիտանիա ռազմական գործակցության մասին․ Հայաստանն ինքնիշխան երկիր է

Պեսկովը՝ ՀՀ–Բրիտանիա ռազմական գործակցության մասին․ Հայաստանն ինքնիշխան երկիր է

PanARMENIAN.Net - ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Երևանի և Լոնդոնի միջև ռազմական համագործակցության ծրագրին, կարծիք է հայտնել, որ դա չի խանգարի հայ–ռուսական հարաբերություններին։

«Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ նպատակահարմար է համարում։ Մենք Հայաստանի հետ մեր հարաբերություններն ունենք։ Եվ, անկասկած, Հայաստանը բարեկամ երկիր է, մեր դաշնակիցն է։ Եվ մենք կշարունակենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերությունները»,–ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նոյեմբերի 28-ին Լոնդոնում տեղի են ունեցել հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները։ Հայկական պատվիրակությունը գլխավորող ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՄԹ պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Դեյվիդ Մորգանը ստորագրել են պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. Ծրագիրը։

Photo. Reuters
 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---