Սիրանուշ Դվոյանը՝ Լեզվի կոմիտեի նախագահ

Սիրանուշ Դվոյանը՝ Լեզվի կոմիտեի նախագահ

PanARMENIAN.Net - Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Դվոյանը նշանակվել է լեզվի կոմիտեի նախագահ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սիրանուշ Դվոյանին նշանակել Լեզվի կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ։

Դվոյանը դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում: 2001 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է Ֆրանսահայ բանաստեղծությունը 1920-1960-ական թթ. թեմայով թեկնածուական ատենախոսությունը: Ժամանակակից սփյուռքահայ և արևմտահայ մի շարք հեղինակների (Գրիգոր Պըլտեան, Մարկ Նշանեան, Եղիա Տէմիրճիպաշեան) հատորների խմբագիրն ու կազմողն է: Հեղինակ է մոտ երկու տասնյակ գիտական հոդվածների` տպագրված հայալեզու և միջազգային մամուլում ու հանդեսներում: Հեղինակն է Տեքստի ընթերցում մենագրության (Ակտուալ արվեստ, Եր., 2013):

Մարտին ԿԳՄՍ նախարարի որոշմամբ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը հեռացել է պաշտոնից և նշանակվել Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---