ԱՀ ԱԺ պատգամավոր․ Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին պաշտոնյաների հետ՝ ասել են, որ չեն խոշտանգվել

ԱՀ ԱԺ պատգամավոր․ Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին պաշտոնյաների հետ՝ ասել են, որ չեն խոշտանգվել

PanARMENIAN.Net - ԱՀ ԱԺ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասել է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը «զրուցել է գերեվարված նախկին պաշտոնյաների հետ, նրանք ասել են, որ խոշտանգումների չեն ենթարկվել», հայտնում է «Ազատությունը»։

Գալստյանը տեղեկացրել է, որ պարբերաբար հանդիպում են Արցախի նախագահին։

«Երբ մենք պատգամավորներով հանդիպում էինք նախագահին և հարցրել էինք՝ ինչ նորություններ կան մեր գերեվարված բարձրաստիճան պաշտոնյաներից, ասաց, որ նորմալ է, խոսել է: Նրանք այնտեղից ասել են, որ իրենց առողջական վիճակը նորմալ է, խոշտանգումների չեն ենթարկվել», - ասել է Գալստյանը։

Արդյո՞ք Շահրամանյանն է նրանց հետ կապ հաստատել, թե արցախցի պաշտոնյաներն են այնտեղից միջնորդավորված զանգահարել, պատգամավորը մանրամասներին չէր տիրապետում։

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասել է, թե տեղյակ է՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը այսօր էլ կապի մեջ է Ադրբեջանի հետ։ Բաբայանի խոսքով, այդ մասին արցախցի պատգամավորներին ասել է ինքը՝ Շահրամանյանը։

«Շահրամանյան Սամվելը, որին դուք ընդդիմադիր դաշտը շատ սիրում է, հիմա բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում է, հիմա ի՞նչ է բանակցում, իրեն հարցրեք։ Ես չգիտեմ, տեղյակ չեմ»,- ասել է նա։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---