Միրզոյանը՝ ՆԱՏՕ–ի հատուկ ներկայացուցչին․ Պետք է Ադրբեջանի հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության ճանաչման հարցում

Միրզոյանը՝ ՆԱՏՕ–ի հատուկ ներկայացուցչին․ Պետք է Ադրբեջանի հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության ճանաչման հարցում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Սկոպյեում, ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանը վերաբերող հարցեր։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է Ադրբեջանի հստակ, հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, 1991թ. Ալմաթիի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ, լեգիտիմ քարտեզների հիման վրա սահմանազատման հետագա գործընթացի ապահովման հարցում։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ-ն, վերահաստատելով տարածաշրջանում կայունության հաստատման հարցում իր ամուր հանձնառությունը և չնայած առկա մարտահրավերներին, որոնք բխում են նաև ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից, շարունակում է ակտիվ ներգրավածությունն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագծի համաձայնեցման հարցում։

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ նախարար Միրզոյանը շեշտել է երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային բոլոր կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ միանշանակ և միջազգային գործընկերների համար ընկալելի դիրքորոշումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման շուրջ, այդ թվում՝ Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրի շրջանակներում։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---