Ucom-ի գլխավոր տնօրեն Յիրիկյանը դասախոսություն է անցկացրել Աբու Դաբիի համալսարանում![]() 1 դեկտեմբերի 2023 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Կապի ազգային օպերատոր Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն առաջնորդության վերաբերյալ դասախոսությամբ է հանդես եկել Աբու Դաբիի համալսարանի բիզնեսի դպրոցում: Հեռահաղորդակցության ոլորտի երկարամյա ղեկավարն իր փորձառությամբ է կիսվել Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) բնակվող Հարվարդի, Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների շրջանավարտների հետ` Առաջնորդության դպրոց Հայաստանի հրավերով։ «Առաջնորդությունը ճշմարտության համար պայքարելու վստահությունն է, դժվար որոշումներ կայացնելու քաջությունն ու մարդկանց կարիքները հասկանալու կարողությունը: Մնացածը կառավարում է»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը: Ucom-ի գլխավոր տնօրենը Հայաստանի կանաչ օպերատորի օրինակով խոսել է ռազմավարական մտածողության, նպատակների և դրանց հասնելու մեխանիզմների մասին: Նա նշել է, որ չպետք է վախենալ սխալվելուց և անհրաժեշտ է խնդիրների կարգավորման ոչ սովորական լուծումներ առաջարկել: Ամփոփելով՝ Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ թե՛ փոքր, և թե՛ խոշոր կազմակերպություններում առաջնորդելու առաջին քայլը նախաձեռնողականությունն է: Դասախոսության ավարտին Ucom-ի գլխավոր տնօրենը պատասխանել է մասնակիցների հարցերին և խմբային քննարկումներ վարել: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |