Արագած Ախոյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի

Արագած Ախոյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի

PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Արագած Ախոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխվել է և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 3 ամսով և համակցված գրավ՝ 2 մլն դրամի չափով:

Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Գոռ Վարդանյանը, գրում է Aysor.am-ը։

Ախոյանը կալանավորվել էր ֆեյսբուքյան իր էջում հունիսին կատարված գրառման համար, որը իրավապահները որպես բռնության կոչ էին դիտարկել։

Ըստ Քննչական կոմիտեի, Ա․ Ա․-ն, 2023 թվականի հունիսի 8-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, հանրության լայն շրջանակների համար հանրամատչելի Facebook սոցիալական կայքի իր «Aragats Akhoyan» անվամբ էջում, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Մասնավորապես՝ նա կատարել է հետևյալ հրապարակումը՝ «Ցուցակագրեք էն բ․․․ թուլեքի ցանկը, որոնց սատկացնելու ենք նիկոլի սիկ․․․ հետո», որին արձագանքել են «Facebook» սոցիալական կայքի բազմաթիվ օգտատերեր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---