«Հայասաթ-1» հայկական առաջին արբանյակը դուրս է եկել ուղեծիր![]() 2 դեկտեմբերի 2023 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված «Հայասաթ-1» արբանյակը, որն ավելի վաղ տիեզերք էր արձակվել, արդեն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։ Այդ մասին ասվում է «Բազումքի» ֆեյսբուքյան էջում։ «Քիչ առաջ տեղեկացանք, որ «Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։ Հաջորդ փուլով այն պետք է բացի իր անտենաները և մենք կապ հաստատենք արբանյակի հետ», — ասվում է գրառման մեջ։ Հայաստանի առաջին հայրենական արբանյակը տիեզերք է արձակվել դեկտեմբերի 1-ին Երևանի ժամանակով 22։20-ին ամերիկյան SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։«Հայասաթ-1»-ը յուրաքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու, և հնարավոր է լինելու որսալ արբանյակի ուղարկած ազդանշանները, երբ արբանյակն անցնի Հայաստանի օդային տարածքով։ Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոնի» (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և «Հայասաթ-1» անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակի թռիչքը նախատեսված էր նոյեմբերի 29-ին, սակայն SpaceX ընկերությունը երկու օրով հետաձգել է Falcon-9 հրթիռի արձակման օրը: Արբանյակը տիեզերք է արձակվել Երևանի ժամանակով ժամը 22։20-ին ամերիկյան SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |