«Հայասաթ-1»-ն աշխատանքային վիճակում է և իր պարբերական ազդանշաններն է ուղարկում![]() 4 դեկտեմբերի 2023 - 10:52 AMT PanARMENIAN.Net - «Հայասաթ-1»-ն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները, հայտնում է «Բազումք» կենտրոնը։ «Մենք հաջողությամբ հետևում ենք մեր «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակին։ Այն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները։ Հաջորդ փուլում մենք կշարժվենք առաջ՝ ինչպես նախատեսել ենք»,–ասվում է գրառման մեջ։ Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված արբանյակը տիեզերք է արձակվել Երևանի ժամանակով ժամը 22։20-ին ամերիկյան SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։ Դեկտեմբերի 2–ին հայտնի դարձավ․որ «Հայասաթ-1» արբանյակը, որն ավելի վաղ տիեզերք էր արձակվել, արդեն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։ Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոնի» (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և «Հայասաթ-1» անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակի թռիչքը նախատեսված էր նոյեմբերի 29-ին, սակայն SpaceX ընկերությունը երկու օրով հետաձգել է Falcon-9 հրթիռի արձակման օրը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |