Դեսպան․ Դելին պատրաստ է աշխատել Երևանի հետ «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակում![]() 5 դեկտեմբերի 2023 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում։ Այդ մասին «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Նա ընդգծել է, որ Դելին ողջունում է Չաբահարի նավահանգստի զարգացման ծրագրի մասնակից դառնալու Երևանի որոշումը, գրում է Sputnik Արմենիան։ Դեռևս 2023 թվականի մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել էր Չաբահար նավահանգստում միջազգային բեռնափոխադրումների գործարկման և օպերատորական կետի բացման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ։ «Այսօրվա համաժողովը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, թե ներկա իրողություններում Հայաստանը ինչպես կարող է ակտիվացնել պատմական հաղորդակցությունները։ Հնդկաստանն ու Իրանը սերտորեն համագործակցում են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախաձեռնության ուղղությամբ, որը Պարսից ծոցի երկրները կապում է Կասպից ծովի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ։ Հայաստանը նույնպես նախագծի մի մասն է, և մենք պատրաստ ենք աշխատել նրա հետ, հասկանալ, ինչպես նա կարող է օգուտ քաղել այդ միջանցքի շահագործման դեպքում»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ դեպի Ասիա տնտեսական հոսքերի ավելացումը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանի երկրների համար։ Հնդկաստանը, հասկանալով տարածաշրջանային համագործակցության կարևորությունը, որոշել է իր ներդրումն ունենալ Չաբահարի նավահանգստի զարգացման հարցում, որը միայն տրանսպորտային հանգույց չէ։ Սինհան նշել է նաև, որ Հնդկաստանն առաջարկել է Չաբահար նավահանգիստը ներառել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծում, և շուտով այն իրականություն կդառնա։ «Հայաստանը զարգացնում է իր ենթակառուցվածքային և լոգիստիկ հզորությունները Իրանի սահմանի հարավային հատվածից մինչև Վրաստանի սահմանի հյուսիսային հատված (խոսքը «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային ճանապարհի մասին է- խմբ.): Հնդկական որոշ ընկերություններ հետաքրքրված են այս նախագծով: Մենք պատրաստ ենք մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը»,- ասել է Սինհան։ Հայաստանն աշխատում է միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման ուղղությամբ՝ Իրանի և Հնդկաստանի միացմամբ։ Խոսքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ երթուղու մասին է։ Առաջին անգամ չընդհատվող երթուղու գաղափարը Հնդկաստան կատարած այցի ժամանակ հնչեցրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Մասնավորապես, նա հայտարարել է Հայաստանի տարածքով առևտրային միջանցքի բացման հնարավորության մասին, որը թույլ կտա կրճատել հնդկական ապրանքների ճանապարհը դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ Սև ծովով։ Նույն ժամանակ էլ Երևանն ու Նյու Դելին բանակցություններ սկսեցին միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |