Մարագոս. ԵՄ-ն հանձնառու է զարգացնել գործակցությունը ՀՀ հետ, նաև՝ անվտանգության ոլորտում![]() 5 դեկտեմբերի 2023 - 16:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, անդրադառնալով օրերս Հայաստան ժամանած եվրոպական պատվիրակության այցին, հայտարարել է, որ ԵՄ-ն հանձնառություն է ստանձնել զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, տեղեկացնում է «Ազատությունը»։ Դեսպանն ասել է, որ Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան՝ Հայաստանի զինված ուժերին «ոչ մահաբեր ձևաչափի աջակցություն» տրամադրելու կոնկրետ առաջարկներ մշակելու համար։ Վասիլիս Մարագոսը, սակայն, չի հստակեցրել՝ ի՞նչ է նշանակում «ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը»։ «Ավելի ուշ կլինեն քննարկումներ, բայց Եվրոպական բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն արդեն հանձնառություն է ստանձնել, որ աշխատելու է այդ ուղղությամբ։ Սակայն, մենք պատրաստվում ենք մանրամասներ ներկայացնել առաջիկա շաբաթներին: Մենք պատրաստվում ենք տեխնիկական առաքելության այցին՝ այս տարեվերջին կամ տարեսկզբին՝ այս ոլորտում կոնկրետ առաջարկների մշակման համար», - ասել է Մարագոսը։ Եվրամիությունից հայտնել էին, որ ԵՄ պատվիրակության երևանյան հանդիպումների ընթացքում «լրացուցիչ հաստատվել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ հետաքրքրվածությունը։ Մասնավորապես՝ Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |