Մարուքյանը՝ սահմանին զոհի մասին․ Խաղաղ գործընթացում ներգրավված երկրները պետք է դատապարտեն Բաքվին![]() 5 դեկտեմբերի 2023 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով դեկտեմբերի 4–ին հայ–ադրբեջանական սահմանին հնչած կրակոցներին և ՀՀ ԶՈւ–ի զինծառայողի մահվանը, նշել է, որ խաղաղ գործընթացում ներգրավված երկրները պետք է դատապարտեն Ադրբեջանին։ «ՀՀ ԶՈւ զինծառայողը մահացու վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից։ Խաղաղության ընկալումն Ադրբեջանում փոքր-ինչ տարբերվում է խաղաղության գործընթացի հայկական ընկալումից։ Բոլոր միջազգային գործընկերները, որոնք ներգրավված են խաղաղության գործընթացում, պետք է միանշանակ դատապարտեն բանակցություններից խուսափելուն և սահմանին նոր սպանություններ նախաձեռնելուն ուղղված Ադրբեջանի վերջին գործողությունները, որոնք խարխլում են խաղաղ գործընթացը»,–ասվում է գրառման մեջ։ Դեկտեմբերի 4–ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց Ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը զոհվել է։ Դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։ Նրա վիրավորվելու հանգամանքները դեռևս պարզվում են։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |