Նախարարը պարզաբանել է, թե ինչու են պաշտպանական ծախսերը ՀՆԱ–ի համեմատ նվազել 0.3%-ով

Նախարարը պարզաբանել է, թե ինչու են պաշտպանական ծախսերը ՀՆԱ–ի համեմատ նվազել 0.3%-ով

PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի 2–րդ ընթերցման ժամանակ պարզաբանել է, թե ինչու են 2024 թ. ՀՀ պաշտպանական ծախսերը ՀՆԱ–ի համեմատ նվազել են 0.3 տոկոսով։

Այդ մասին հարցն ուղղել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` ընթերցելով նախագծի համապատասխան տողը։

«Մենք, ինչ, դարձանք ավելի պաշտպանված ու խաղաղ պայմաններում ապրող պետությո՞ւն»,– հետաքրքրվել է պատգամավորը, գրում է Sputnik Արմենիան։

Հովհաննիսյանը հայտարարել է, որ դա պայմանավորված է բազմաթիվ տարբեր հանգամանքներով։

«Մենք դա թողել ենք նույն մակարդակի վրա։ Երբ ասում ենք, որ 0.3 տոկոսով նվազել է, դա չի նշանակում, որ բացարձակ առումով գումարները նվազել են. ուղղակի մեր եկամուտներն ավելի արագ են աճում, քան այն ծախսերը, որոնք մենք որոշել ենք տրամադրել պաշտպանության ոլորտին»,– պարզաբանել է նախարարը։

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. բյուջեի նախնական քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարն ասել էր, որ հաջորդ տարվա համար նախատեսված կապիտալ ծախսերի 42 տոկոսը ուղղվելու է պաշտպանության ոլորտին։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---