Միշելը կոչ է արել ՀՀ–ին և Ադրբեջանին հնարավորինս շուտ ավարտել խաղաղության պայմանագրի կնքումը![]() 8 դեկտեմբերի 2023 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է գերիների փոխանակումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ Միշելը կոչ է արել կողմերի առաջնորդներին հնարավորինս շուտ ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի կնքումը։ «Ուրախ ենք ողջունել աննախադեպ առաջնթացը ՀՀ և Ադրբեջանի հարաբերություններում, քանի որ կողմերը համատեղ հայտարարություն են հրապարակել։ Մասնավորապես, ողջունում ենք ձերբակալվածների ազատ արձակումը և քաղաքական երկխոսության բաց լինելը։ Կողմերի միջև երկկողմ երկխոսության հաստատումն ու խորացումը եղել է բրյուսելյան գործընթացի հիմնական նպատակը՝ այսօրվա առաջընթացն առանցքային քայլ է»,–ասվում է գրառման մեջ։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։ Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |