Թուրքիայի ԱԳՆ․ Ցանկանում ենք, որ Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության պայմանագիրը շուտ ստորագրվի![]() 8 դեկտեմբերի 2023 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ–ն դեկտեմբերի 8-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ու Հայաստանի միջև գերիների փոխանակման և հարաբերությունների կարգավորմանը միտված քայլերի վերաբերյալ՝ գոհունակություն հայտնելով դրա կապակցությամբ։ Նշվում է՝ Թուրքիան ուզում է, որ Ադրբեջանի և ՀՀ–ի միջև խաղաղության պայմանագիրը շուտ ստորագրվի, հայտնում է Ermenihaber-ը։ «Գոհունակություն ենք տածում Ադրբեջանի նախագահական վարչակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի կողմից տարածված համատեղ հայտարարությամբ հաղորդված, երկու երկրների միջև վստահությունը մեծացնող որոշ կոնկրետ քայլերի իրականացման որոշման կապակցությամբ, աջակցում ենք հավելյալ վստահությունը մեծացնող քայլերի յուրացման հարցում բանակցությունների/հանդիպումների շարունակման որոշմանը։ Ցանկանում ենք, որ պահ առաջ ստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը, որը հանդիսանալու է Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման համար կարևորագույն զարգացումներից մեկը»,–ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նոյեմբերի 30–ին հայտնել էր, որ Բաքվում պաշտոնապես 55 հայ է պահվում, այդ թվում 6 քաղաքացիական գերի, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչ, որոնք համարվում են քաղբանտարկյալներ։ Սրանից զատ ադրբեջանական կողմը գերեվարվել է առնվազն 80 անձանց (ռազմագերիներ և քաղաքացիական անձինք)։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |