Թալեբ․ Իմ ընկեր Ռուբեն Վարդանյանն ադրբեջանական գերության մեջ է![]() 8 դեկտեմբերի 2023 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի հայտնի տնտեսագետ և հրապարակախոս, «Սև կարապը» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը X-ի իր էջում աջակցություն է հայտնել հայտնի գործարար և բարեգործ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որը շինծու մեղադրանքներով կալանավորվել է ադրբեջանցիների կողմից։ Թալեբը դեկտեմբերի 1-2–ին Երևանում մասնակցել է «Գիտության և գործարարության օրեր» համաժողովին։ Նա գրել է, որ իր ընկերը՝ Ռուբեն Վարդանյանն ադրբեջանական բանտում է և նրան վերաբերվում են նույնիսկ ոչ որպես ռազմագերու, այլ «ահաբեկչի»։ «Հայաստանն օգնության կարիք ունի։ Նոր իմացա, որ իմ ընկեր Ռուբեն Վարդանյանն ադրբեջանական գերության մեջ է։ Նա հրաժարվեց ֆինանսիստի և բարերարի իր կարիերայից և ստանձնեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) առաջնորդությունը։ Նրան վերաբերվում են նույնիսկ ոչ որպես ռազմագերու, այլ որպես «ահաբեկչի»,–ասվում է գրառման մեջ։ ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ադրբեջանցիների կողմից ձերբակալվել է sեպտեմբերի 27–ին Լաչինի անցակետում։ Նրան տեղափոխել են Բաքու, մի քանի հոդվածով շինծու մեղադրանքներ ներկայացրել և 4 ամսով կալանավորել։Կալանավորված են նաև ԱՀ մյուս ղեկավարներն ու նախկին պաշտոնյաները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |