Պատգամավոր. Գերիների վերադարձը կկայանա սահմանին՝ ժամերի կամ օրերի հարց է![]() 8 դեկտեմբերի 2023 - 15:19 AMT PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի տարածած համատեղ հայտարարությանը, ասել է, որ փոխանակումը տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Նա հավելել է, որ գերիների վերադարձը պետք է տեղի ունենա շատ մոտ ժամանակահատվածում, ժամերի կամ օրերի հարց է, հայտնում է «Փաստինֆոն»։ «Ես կխուսափեմ վերադարձվող գերիների անունները հնչեցնել, քանի որ շատ զգայուն թեմա է, մինչև գերիները չհատեն ՀՀ պետական սահմանը, նաև լրատվամիջոցներին խորհուրդ կտայի չշրջանառել անուններ, որովհետեւ հասկանում եք՝ ինչքան բարդ կարող է սա լինել գերիների հարազատների համար»,–ասել է նա։ Նա տեղեկացրել է, որ բանակցությունները երկկողմ ձևաչափով են եղել։ Այն հարցին, թե արդյոք սա սկիզբ է դնում երկկողմ ձևաչափով բանակցություններին, նա ընդգծել է, որ հարցը վերաբերում է հումանիտար խնդրի և հնարավորություն է առաջացել այդ ձևաչափում այս զգայուն հարցը բանակցել և լուծել։ «Սա շատ կարևոր հարց է, պետք չէ այս հայտարարությունը թերագնահատել, բայց նաև պետք չէ գերագնահատել։ Այն, ինչ Հայաստանը շարունակ ասել է՝ շարունակում է պնդել, այն է՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան այն սկզբունքների շուրջ, որոնց կողմերը համաձայնություն են տվել այս հուլիսին՝ եռակողմ հանդիպման ընթացքում»,–ասել է նա։ Փաստենք, որ Ադրբեջանն անգամ պաշտոնապես հաստատված բոլոր գերիներին չի վերադարձնում, թեեւ Հայաստանը նրան է հանձնում անգամ մարդասպանին։ Պաշտոնապես հաստատված գերիների թիվը 55-ն է, որից միայն 32-ին է Ադրբեջանը վերադարձնում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում գերեւարված է եւս 80 անձ, որոնց տվյալները Բաքուն դեռ պաշտոնապես չի հաստատել։ Նա նաև ասել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է աշխատել Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու համար, գրում է Արմենպրեսը։ «Սա գործընթացի մի մասն էր, և որոշակի արդյունք կա այս գործընթացի հետ կապված, և ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատանքներ տանել թե՛ դիվանագիտական ճանապարհով, թե՛ իրավական ճանապարհով, որ բոլոր գերիները և այլ պահվող անձինք, որոնք Ադրբեջանում են, նմանատիպ գործընթացի արդյունքում ևս վերադառնան»,- ասել է Խանդանյանը։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։ Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |