Էրդողան․ Ֆրանսիան պետք է գիտակցի` միջամտությունը ՀՀ գործերին օգուտ չի տալիս, վատթարացնում է վիճակը![]() 8 դեկտեմբերի 2023 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սադրանք է անվանել Ֆրանսիայի կողմից Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելը։ «Ֆրանսիան պետք է գիտակցի, որ միջամտությունը Հայաստանի գործերին օգուտ չի տալիս, այլ միայն վատթարացնում է իրավիճակը»,–ասել է Էրդողանը, գրում է Haqqin.az-ը։ Էրդողանը քննադատել է նաև Ֆրանսիայի կողմից ձեռնարկվող միջոցները «Ղարաբաղում լարվածության համատեքստում»։ «Զրահափոխադրիչներ ուղարկելը իրավիճակը չի փոխի, Ադրբեջանն արդեն ավարտել է իր տարածքների ազատագրումը»,–ասել է նա։ Էրդողանը նաև ասել է, թե Հայաստանը պետք է դասեր քաղի վերջին իրադարձություններից և հորդորել «չտրվել սադրանքների», չընկնել իրեն «մոլորության մեջ գցող երկրների ծուղակը»։ Ֆրասիան Հայաստան է առաքել 24 միավոր Bastion զրահամեքենա։ Ավելի ուշ հայկական կողմին պետք է տրամադրվի ևս 26 այդպիսի զրահամեքենա, որոնք արտադրական փուլում են։ Ֆրանսիայի Սենատի կոմիտեն կոչ է արել երկրի իշխանություններին քննարկել Հայաստանին Caesar հաուբիցներ մատակարարման հարցը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն հոկտեմբերի 23-ին երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել։ Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար։ Ստորագրվել է երեք GM200 ռադար ձեռք բերելու պայմանագիր և հակաօդային պաշտպանության ոլորտում «Միստրալ» հրթիռներ ձեռք բերելու հուշագիր։ Photo. AP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |