Հրազդանում շների են սպանել․ Կենդանասերները ցույցի են դուրս եկել

Հրազդանում շների են սպանել․ Կենդանասերները ցույցի են դուրս եկել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7–ին ժ․22։40, ահազանգ են ստացել, որ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 59 շենքի մոտ թափառող շների վրա են կրակում։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, գրում է Aysor.am-ը։

«Մեկնած օպերատիվ խմբին հաղորդում է տրվել, որ դեկտեմբերի 7-ի՝ ժ.22։30-ից մինչև դեկտեմբերի 8-ի ժ.00։30-ն ընկած ժամանակահատվածում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի տարբեր հատվածներում լսվել են շների ոռնոցներ: Նույն ժամանակահատվածում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվել է 2 սատկած և 1 վիրավոր շուն»,- հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Հրազդանում տեղի ունեցած շների սպանդից վրդովված մի խումբ կենդանասերներ բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ։ Ըստ նրանց՝ թեև կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացվել է, սակայն պատկան մարմիններն անգործություն են դրսևորում։

Կենդանասերներից մեկը նշեց, որ, իրենց տեղեկությունով, մեկ ժամվա ընթացքում մոտ 7 շան վրա են կրակել, հայտնում է Aysor.am-ը։

Գլխավոր դատախազությունից ասել են, որ Հրազդանում տեղի ունեցած դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով։

Դեկտեմբերի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Սուրենավան գյուղում թափառող շները հարձակվել են դպրոց գնացող երեխաների վրա, նրանցից մեկը մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 7-ամյա Ալիկ Գ.-ն է: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա շներից փախչելիս, վայր է ընկել և խփել գլուխը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---