Թեհրանը ողջունել է Երևանի և Բաքվի` կալանավորներին ազատ արձակելու համատեղ հայտարարությունը![]() 11 դեկտեմբերի 2023 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Նասսեր Քանաանին ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Թեհրանը ողջունում է Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը կալանավորներին ազատ արձակելու վերաբերյալ։ Իրանցի պաշտոնյայի գնահատմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը «դրական իրադարձություն» է, հայտնում է «Ազատությունը»։ «Կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ամրապնդել խաղաղության լեզուն և վստահության մթնոլորտը տարածաշրջանի երկրների միջև, և մենք հուսով ենք, որ այդ միջոցառումների շնորհիվ կողմերին կհաջողվի հասնել խաղաղության և կայունության։ Իրանը պատրաստ է օգնել երկու կողմին հանուն տարածաշրջանային խաղաղության և անվտանգության»,- հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։ Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Photo. AP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |