Գնիր հիմա, վճարիր հետո՝ Telcell Wallet-ի հետ![]() 12 դեկտեմբերի 2023 - 10:43 AMT PanARMENIAN.Net - «Թել-Սել» ընկերությունը շարունակում է հեշտացնել իր հաճախորդի կյանքը՝ այս անգամ «Գլոբալ Կրեդիտ» ընկերության հետ գործակցությամբ։ Telcell Wallet-ում գործող նոր` «Գնիր հիմա, վճարիր հետո» (BNPL) ծառայությունն առավել հարմարավետ պայմաններ է ստեղծում օգտատերերի համար՝ թույլ տալով նրանց վճարել գնումներն անելուց որոշ ժամանակ անց։ «BNPL-ը օգտատերերին հնարավորություն է տալիս ձեռք բերել ապրանք կամ ծառայություն և վճարել դրա դիմաց մաս-մաս, 3 ամսվա ընթացքում՝ առանց հավելյալ տոկոսներ վճարելու։ Մենք շարունակելու ենք կատարելագործել «Գնիր հիմա, վճարիր հետո» ծառայությունը՝ նոր գործընկերների ներգրավմամբ և միջազգային փորձի կիրառմամբ», նշել է «Թել-Սել» ընկերության Ֆինտեխ ծառայությունների զարգացման դեպարտամենտի ղեկավար Արման Գրիգորյանը։ «Մեծ ակնկալիքներ ունենք «Թել-Սել»-ի հետ համագործակցությունից, քանի որ բավական մրցակցային պրոդուկտ ենք մեկնարկում՝ համատեղ ուժերով»,- իր հերթին ընդգծել է «Գլոբալ Կրեդիտ» ընկերության տնօրեն Լուիզա Իգրարյանը։ BNPL ծառայության հիմնական առավելությունն այն է, որ հնարավորություն է տալիս վճարումները մասնատել ավելի փոքր՝ կառավարելի գումարների: Մեծ գնումներ կատարելիս այլևս պետք չէ մտածել գումարային սահմանափակման մասին։ Տարաժամկետ վճարումների ձևաչափը կօգնի ճկուն կառավարել ֆինանսներն ու կենցաղը։ Ծառայությունից օգտվելու համար պետք է ներբեռնել Telcell Wallet հավելվածը Google Play-ից կամ App Store-ից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |