Գալուզին․ ՀՀ-ում ԵՄ առաքելության ընդլայնումը միայն կավելացնի լարվածությունն Անդրկովկասում![]() 13 դեկտեմբերի 2023 - 18:46 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնումը չի նպաստի հայ–ադրբեջանական կարգավորմանը, այլ միայն կավելացնի լարվածությունն Անդրկովկասում։ «Առաքելության հայտնվելը Հայաստանում միանգամայն անօգուտ գործ է հայ–ադրբեջանական կարգավորմանը նպաստելու տեսակետից։ Մենք վստահ ենք, որ Եվրամիության առաքելության ընդլայնումը միանգամայն անօգուտ կլինի և ոչ մի արդյունք չի տա հայ–ադրբեջանական կարգավորմանը նպաստելու տեսակետից, որոնց հիմնական սկզբունքները մշակվել են 2020–ի նոյեմբերին ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարության կողմից և ամրագրված են համատեղ եռակողմ հայտարարություններում»,–ասել է նա։ Գալուզինն ասել է, նաև, որ բաց են մնում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները մոսկովյան հարթակում անցկացնելու վերաբերյալ առաջարկները։ «Մենք հուսով ենք, որ Երևանում և Բաքվում հիշում են այդ մասին և հասկանում են դա»,–ասել է Գալուզինը։ Ըստ նրա, Եվրամիության քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղղված է միայն Ռուսաստանի դուրսմղմանը տարածաշրջանից։ «Մենք տեսնում ենք, որ ԵՄ քաղաքականությունն Անդրկովկասում ուղղված է միայն ՌԴ դուրսմղամնը։ Միաժամանակ նրանք օգտագործում են մեր մշակումները ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում»,–ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը 50 տոկոսով կընդլայնի առաքելությունը Հայաստանում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |