ՀՀ կառավարությունը $65 մլն կհատկացնի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար![]() 13 դեկտեմբերի 2023 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ատոմակայանը «Ռոսատոմի» հետ պայմանագիր կկքնի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու աշխատանքների իրականացման համար։ Համապատասխան նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում, հայտնում է Արմենպրեսը։ Որոշման նախագծում նշվում է, որ պայմանագրի գինը չի կարող գերազանցել 65 միլիոն դոլարը։ Նախագծով առաջարկվում է թույլատրել Հայաստանի ատոմակայանին մեկ անձից գնման ձևով պայմանագիր կնքել «Ռոսատոմի» հետ՝ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար։ Մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Երկկողմ գործակցության համատեքստում, քննարկել էին ընթացիկ ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հեռանկարները: Անդրադարձ էր եղել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին: Մտքեր են փոխանակվել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, միջուկային բժշկության ոլորտում հնարավոր փոխգործակցության, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հարցերով գործընկերության շուրջ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |