Միրզոյան․ ՀՀ-ն և Ադրբեջանը քննարկում են միջպետական սահմանից զորքերի հետքաշումը![]() 13 դեկտեմբերի 2023 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և Ադրբեջանը քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման գաղափարը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այդ մասին հայտարարել է Էստոնիայի ԱԳՆ ղեկավար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նա հավելել է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև համաձայնագիրը վստահության կառուցման միակ գործընթացը չէ, հայտնում է Արմենպրեսը։ «Սա վստահության կառուցման միակ համաձայնությունը չի, որ քննարկվել է։ Քննարկվել են և կշարունակեն քննարկվել այլ գաղափարներ ևս։ Օրինակ՝ հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման շուրջ։ Կարծում ենք, որ զորքերի հետքաշումը իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիան։ Այստեղ չեմ ասում, որ ունենք համաձայնություն։ Սա գաղափար է, որը քննարկվում է»,- ասել է Միրզոյանը՝ նշելով, որ կան այլ գաղափարներ ևս, որոնք քննարկվում են։ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական փոխադարձ քայլերը դրական ազդեցություն են ունենալու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վրա։ «Հիմնական գործընթացը, այնուամենայնիվ, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն են։ Կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցությունների սեղան հանդիպումների ձևաչափով։ Առիթ ունեցել ենք ասելու, որ գործի մեծ մասն արված է, և հիմա մեզ պետք է հանդիպել և պայմանավորվածությունների գալ էական հարցերի շուրջ վերջնական ձևակերպումների շուրջ»,- ասել է Միրզոյանը։ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայող և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը, այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն ու կվերադառնան իրենց հարազատների մոտ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |