Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի․ Միջնորդությունը մերժվել է![]() 13 դեկտեմբերի 2023 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, մերժել է ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին հայտնել են դատարանից, գրում է Factor.am-ը։ Դեկտեմբերի 11-ին Խաչատրյանի վերաբերյալ դատական նիստի ընթացքում մեղադրող Գևորգ Սարգսյանը միջնորդել էր Խաչատրյանի նկատմամբ ընտրված, ազատազրկման հետ չկապված խափանման միջոցները փոխել և նրան կալանավորել։ Ըստ դատախազի՝ Խաչատրյանի և վերջինիս եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի վերբերյալ դատական նիստերը հետաձգվել են գլխավորապես Գագիկ Խաչատրյանի բացակայության պատճառով։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։ Ըստ դատախազության՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրա հետ փոխկապակցված 25 անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում բռնագանձման ենթակա է 210 միավոր անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում։ Դատախազությունը պահանջում է նաև բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, 33 կազմակերպություններում ունեցած մասնաբաժիններ և ավելի քան 40 միլիարդ դրամ գումար: Բռնագանձման ենթակա գույքի ցանկում է նաև նախկին պաշտոնյային պատկանող շքեղ առանձնատունը, որը գտնվում է Լոս Անջելեսում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |