ՀՀ-ում Netflix-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն

ՀՀ-ում Netflix-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն

PanARMENIAN.Net - Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Առաջին նկարահանումները նախատեսվում է սկսել արդեն 2024-ի սկզբին։

«Ինչպես և ակնկալում էի, Կինոյի օրենքում վերջերս կատարված փոփոխությունները գրավիչ են դարձնում Հայաստանը ֆիլմարտադրության համար: Գերմանացի հայտնի դերասան, կինոպրոդյուսեր Թիլ Շվայգերի ներկայացուցչի հետ այսօր ԿԳՄՍ նախարարությունում ստորագրեցինք համագործակցության հուշագիր: Ընդհանուր երեք ֆիլմ, «Underdog», «Dead by Dawn», «Collapse» (Նեթֆլիքսի 8 մասանոց ֆիլմ), որոնք կնկարահանվեն Հայաստանում: Նկարահանումները նախատեսում են սկսել տարեսկզբին: Սա կլինի նոր օրենքի փաստացի առաջին կիրառումը:

Հիշեցնեմ. սահմանված նորմերի պահպանման դեպքում, պետությունը ֆիլմարտադրողներին հետ կվերադարձնի ներդրված գումարի 10-40 տոկոսը: Առաջիկա օրերին ԿԳՄՍ նախարարությունը կհրապարակի համապատասխան ապրանքների, ծառայությունների և դրանցից օգտվելու կարգն ու պայմանները:

հ.գ. ըստ մասնագետների, լոկացիոն առումով մեր երկրը բավականին հարմար է ֆիլմատադրության համար: Տարվա գրեթե բոլոր ժամանակահատվածներում միաժամանակ կաելի է և ձյունոտ սարեր ունենալ, և շոգից հալվող ասֆալտ, և գեղեցիկ ժամանակից շինություններ, փողոցներ, և լքված ու անմարդաբնակ գյուղեր ու գործարաններ»,–ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---