ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կժամանի Երևան![]() 20 դեկտեմբերի 2023 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21–ին Երևան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ հանդիպում է ունենալու ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ։ Կողմերը քննարկելու են Մինսկում կայացած կազմակերպության գագաթնաժողովի արդյունքները, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ ԱԳՆԽ, պաշտպանության նախարարների խորհրդի, ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքները»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Հայաստանը չի մասնակցել նոյեմբերի 22–ին Մինսկում կայացած նիստին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել ՀԱՊԿ նիստին։ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս էր հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |