Հայկական ընտանիքի մասին «Արմատ» կարճամետրաժ մուլտը՝ «Օսկարի» հավակնորդ

Հայկական ընտանիքի մասին «Արմատ» կարճամետրաժ մուլտը՝ «Օսկարի» հավակնորդ

PanARMENIAN.Net - Շվեյցարաբնակ կինոռեժիսոր Էլոդի Դերմանժի մուլտիպլիկացիոն կարճամետրաժ ֆիլմը՝ «Արմատը», հավակնում է «Օսկարի»: Ֆիլմը ռեժիսորի ընտանիքի հայկական ծագման և սերունդների տրավմայի մասին է, գրում է The Hollywood Reporter

Էլոդի Դերմանժը, որի պապը հայ է, կարճամետրաժ ֆիլմում ուսումնասիրում է իր ընտանիքի պատմությունը՝ հարցազրույց վերցնելով հորից և մորաքրոջից: Ֆիլմի ընթացքում նա բացահայտում է, որ սերն արտահայտելու իրենց անկարողությունը փոխանցվում է սերնդեսերունդ, գրում է Հանրային ռադիոն։

«Օսկարի» կարճ ցուցակները մի քանի անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգ, կհրապարակվեն դեկտեմբերի 21-ին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---