«Մայր Հայաստանը» ցույց է անում կայանման գների բարձրացման դեմ․ «Ազգային առաջընթացը» միացել է

«Մայր Հայաստանը» ցույց է անում կայանման գների բարձրացման դեմ․ «Ազգային առաջընթացը» միացել է

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ մայրաքաղաքում սպասվող թանկացումների:

Ավագանու ընդդիմադիր անդամները դեմ են կենտրոնում և որոշ վարչական շրջաններում կայանման գնի բարձրացմանը: Ավագանու նիստում նախատեսվում է որոշում կայացնել գների բարձրացման վերաբերյալ։

«Որպեսզի երևանցու գրպանը մտնող և վերջին կոպեկը գրպանող օրինագիծը չանցնի, անհրաժեշտ է, որ տեղի ունենա բոյկոտ, նիստը տապալվի, և հունվարի 1-ից երևանցու սոցիալական բեռն ավելի չծանրանա»,- հայտարարել է խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մայր Հայաստանը» ո՛չ է ասում թալանին և կոչ է անում կոալիցիայի մաս չկազմող խմբակցություններին չներկայանալ նիստին, որպեսզի քվորում չապահովվի, նիստը չկայանա։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն ավագանու նիստից առաջ հայտարարել է, որ իրենք ևս դեմ են թանկացումներին և միանում են բոյկոտին: Նա շեշտել է, որ քաղաքային իշխանություններից պահանջել է մանրամասն ֆինանսական հաշվետվություն, քանի որ կասկածում է դրանց թափանցիկությանը:

«Մենք հնարավորություն չունենք դեմ քվեարկելով կասեցնել և կարծում ենք, որ այն նախագծերը, որոնք օգուտ չեն երևանցիներին, չպետք է ընդունվեն։ Ուստի «Ազգային առաջընթացը» որոշել է չգրանցվել նախագծերի քվեարկությանը»,- ասել է նա։

Երևան քաղաքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24 000 դրամ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---