ԿԽՄԿ-ն Բաքվում պահվող արցախցի նախկին պաշտոնյաներին ՀՀ-ից ուղարկված ծանրոցներ է փոխանցել

ԿԽՄԿ-ն Բաքվում պահվող արցախցի նախկին պաշտոնյաներին ՀՀ-ից ուղարկված ծանրոցներ է փոխանցել

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները ձերբակալվածներին Հայաստանից իրենց հարազատների կողմից ուղարկված ծանրոցներ են հանձնել Բաքվում պահվող արցախցի նախկին պաշտոնյաներին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի փոխնախագահ Էլչին Շիրինովը։

Ադրբեջանի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի նախագահը, փոխնախագահը և իրավաբանական բաժնի ղեկավարն այցելել են Պետական անվտանգության ծառայության գլխավոր քննաչական վարչությունում ապօրինի պահվող Արցախի ղեկավարներին ու պաշտոնյաներին՝ Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին, հայտնում է Factor.am-ն ադրբեջանական լրատվամիջոցներին։

Նա ասել է, որ այցի նպատակը եղել է նրանց պահման պայմաններին ծանոթանալը։

«Նրանք ապահովված են անհրաժեշտ գրքերով, հասանելի է հեռուստացույց և էլեկտրոնային գրադարան, ինչպես նաև կարող են օգտվել մարզասրահից: Ընտանիքի անդամների խնդրանքով նրանց փաստաբան է նշանակվել։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները ձերբակալվածներին Հայաստանից իրենց հարազատների կողմից ուղարկված ծանրոցներ են հանձնել»,-ասել է Շիրինովը։

Ըստ Շիրինովի՝ «հանդիպման ընթացքում նրանք գոհունակություն են հայտնել պահման պայմաններից, ասել են, որ իրենց համար պարբերաբար զբոսանքներ են կազմակերպվում, պայմաններ են ստեղծվել ընտանիքի անդամների հետ ամենշաբաթյա հեռախոսազրույցի համար»։

Ադրբեջանի կողմից ապօրինի առևանգվել ու ձերբակալվել են Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊՆ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը։ Բաքուն նրանց կալանավորել է և շինծու քրեական գործեր հարուցել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---