Հեքիաթային թռիչքով և հրավառությամբ Սանտան ժամանել է Winter Park

Հեքիաթային  թռիչքով և հրավառությամբ Սանտան ժամանել է Winter Park

PanARMENIAN.Net - Օրերս տեղի է ունեցել երևանյան փոքրիկ Լապլանդիայի՝ Winter Park ձմեռային այգու բացման հանդիսավոր արարողությունը։ Տոնական միջոցառումը մեկնարկել է հատուկ շոու-ծրագրով. ամենաընկերասեր էլֆերը, չարաճճի և արկածախնդիր Գրինչը, Միսիս Կլաուսը, ինչպես նաև հեքիաթային այգու նոր հյուրը` բարի և խորհրդավոր Միստր Չաբբին, կախարդական հնարքով հայտնվել են բեմում։ Միջոցառման մասնակիցներն այգու ամենասիրված հերոսների հետ միասին դիմավորել են Սանտա Կլաուսին, երգել այգու հիմնը դարձած «Ձմեռային այգի» երգը, վառել հսկայական տոնածառի լույսերը։

Անակնկալները և տոնական միջոցառումները Winter Park-ում շարունակվում են։ Դեկտեմբերի 24-ին Սանտան իր զարմանահրաշ թռիչքով, հեքիաթային հերոսներն անակնկալ երաժշտական հրավառությամբ օրն իրական տոն են դարձրել այգու այցելուների համար։

Winter Park-ում տարեցտարի ավելանում են նոր ակտիվություններ և հետաքրքիր նորություններ։ Այս տարի ևս բացառություն չէր։ Winter Park-ի նոր հյուրը բարի և խորհրդավոր Միստր Չաբբին է։ Նա Լապլանդիայի ամենահայտնի ռեստորատորներից է և Winter Park է ժամանել այստեղ իր Jingle Bells սրճարանը բացելու նպատակով:

Winter Park-ը նմանատիպ կոնցեպտով և հագեցվածությամբ տարածաշրջանում եզակիներից է։ Այստեղ է գործում նաև հանրապետության ամենամեծ բացօթյա սահադաշտը։

Ամանորյա յուրօրինակ ձևավորմամբ Jingle Bells, The Library, «Երազ» սրճարանները, «Երազ» ռեստորանը, Winter Park-ի՝ 1800 քմ մակերեսով լուսավոր սահադաշտը, հրաձգարանը, Սուրբ Ծննդյան տոնավաճառը, ժամանցի այլ հետաքրքիր տաղավարներն ամբողջացնում են Ամանորի հեքիաթը և ապահովում այցելուների անմոռանալի ժամանցը։

Ձմեռային այգում առանձնահատուկ կերպով են նշվում նաև Ամանորի գիշերը, Սուրբ Ծնունդը և Հին Նոր տարին։

Winter Park-ի մուտքն ազատ է, իսկ սահադաշտը գործում է մինչև երեկոյան 24:00-ն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---